Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Արմեն Մինասյան. Վարչապետի անգործությունը վկայում է, որ նա զբաղված է ոչ թե երկրի, քաղաքացու խնդիրներով, այլ բացառապես սեփական անձի և սեփական իշխանության պահպանմամբ

Արմեն Մինասյան. Վարչապետի անգործությունը վկայում է, որ նա զբաղված է ոչ թե երկրի, քաղաքացու խնդիրներով, այլ բացառապես սեփական անձի և սեփական իշխանության պահպանմամբ
19.11.2020 | 23:06

Վարչապետի գործողությունները և հատկապես անգործությունը վկայում են, որ նա զբաղված է ոչ թե երկրի, հասարակության, քաղաքացու խնդիրներով, այլ բացառապես միայն սեփական անձի և սեփական իշխանության պահպանմամբ՝ ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

«Վարչապետը պետք է այցելած լիներ սոցապ նախարարություն, քանզի տասնյակ հազարավոր մարդիկ հրատապ կարգով օժանդակության խնդիր ունեն և կարիքների գնահատման, բյուջետային վերաբաշխումների, պետության ու հասարակության ջանքերը կոնսոլիդացնելու կարիք կա։ Վարչապետը պետք է այցելեր պաշտպանության նախարարություն, առողջապահության նախարարություն, որովհետև հազարավոր վիրավորներ ու կորոնավիրուսով վարակվածներ այսօր անհապաղ բուժօգնության կարիք ունեն ու առողջապահական համակարգը օպերատիվ կառավարման կարիք ունի։ Վարչապետը պետք է այցելեր միգրացիոն ծառայություն, որովհետև տասնյակ հազարավոր փախստականներ կան ու նրանց կեցության ու սոցիալական խնդիրները անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Վարչապետը պետք է այցելեր կրթության նախարարություն, որովհետև տասնյակ հազարավոր երեխաների ուսուցման պրոցեսը բառիս բուն իմաստով անորոշ վիճակում է, իսկ գաղթական դարձած հազարավոր երեխաների դեպքում պրոցեսը պարզապես ընդհատված է։


Վարչապետը պետք է այցելեր մշակույթի նախարարություն՝ հասկանալու համար մշակութային ժառանգության ինչ հատված է հայտնվել ոչնչացման ու կորստի եզրին, դրա որ մասը կարելի է փրկել և ինչպես։ Վարչապետը պետք է այցելեր Սյունիքի մարզ՝ հասկանալու համար Գորիս-Կապան ճանապարհն ինչ ռիսկի գոտում է, ինչ լրացուցիչ անվտանգության միջոցառումների կարիք կա։


Ու այսպես բազմաթիվ անելիքներ։ Պետության ու քաղաքացու ճակատագրով մտահոգ ցանկացած ղեկավար ստեղծված իրավիճակում պետք է առանց հապաղելու, օպերատիվ ու տքնաջան աշխատանք տաներ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը վերջին 3 օրում ընդամենը այցելել է ԱԱԾ և ԱԳՆ: Այսկերպ գործող վարչապետի ուղերձը մեկն է՝ հպարտ ժողովուրդ, քո խնդիրներով ինքդ զբաղվիր, իմ միակ մտահոգությունն իմ անվտանգությունն է, իշխանությունը և դրսից դրանց տրվելիք երաշխիքները»,- գրել է Մինասյանը։

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ